Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների․ Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 13,2022 11:22

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահը նախօրեին անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի երկայնքով նոր երթուղու շինարարական աշխատանքներին, նշել է, որ վերջին 6-7 ամիսներին շինարարական ընկերության ներկայացուցիչների աշխատանքն առանց ռուս խաղաղապահների ուղեկցման է իրականացվել և նրանք տեղում հնարավորություն են ունեցել շփվելու տեղի հայ բնակիչների հետ։

Խոսքի ընդհանուր միտքն այն է, որ այդ ընթացքում հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամություն չի եղել, նորմալ հարաբերություններ են հաստատվել և ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտություն էլ չի եղել։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք Ալիևի խոսքի քարոզչական զեղումները, ապա քաղաքական իմաստով բավականին վտանգավոր գաղափարի մասին է անոնս արվել։

Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ՝ այս դեպքում՝ ռուսների։

Եթե նկատի ունենանք, որ Արցախում խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետի ավարտին 3 տարի է մնացել, բնականաբար հասկանալի էր, որ արդեն հիմք է նախապատրաստվում խաղաղապահների ժամկետի չերկարացման կամ երկարացման դիմաց մեծ գին պահանջելու համար։
Իսկ հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակությանն ուղղված ցանկացած քայլ, ծրագիր ինքնին ողբերգություն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031