Գրող Սալման Ռուշդին Նյու Յորքում հանրային միջոցառման ժամանակ ենթարկվել է հարձակման։ Հասարակական կազմակերպություններից մեկի միջոցառմանը նա պատրաստվում էր հանդես գալ դասախոսությամբ, սակայն այդ պահին բեմ է ներխուժել մի մարդ ու դանակով հարվածել նրա պարանոցին։
Սալման Ռուշդին ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Հարձակվողը տեղում ձերբակալվել է։
Հնդիկ գրող Սալման Ռուշդին «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակն է, որտեղ որոշ մահմեդականների կարծիքով` Մուհամեդ մարգարեի կերպարը բացասական է ներկայացված։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում