Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանն ու Արցախն անխոցելի եւ անառիկ դարձնելու համար հարկավոր է դաշինք կնքել անգամ սատանայի հետ, պետք է գնալ նաեւ դրան․ «Հրապարակ»

Օգոստոս 13,2022 10:23

Ինչպե՞ս ստացվեց, որ խոցված ու վիրավոր Արցախն այլեւս մեզ համար սիրելի չէ, թանկ չէ։ Այնքան սիրելի չէ, որ Հայաստանում ապրող հայ կինը կարող է ծաղրել Աղավնոյից ու Բերձորից տարհանվող բնակիչներին եւ առանց ամաչելու գրել․ «Բա պրաշչալնի ժինգյալով տորթ չեք թխո՞ւմ»։

Կամ մեկ ուրիշը կարող է սրտնեղել ու Հայաստանում ապրող ղարաբաղցիներին մատնացույց անել Հայաստանի «դուռը»՝ գնացեք Արցախ։ Կամ բժշկի մասնագիտությամբ մեկը կարող է հարցազրույց տալ եւ ասել․ «Բերձոր ու Աղավնո դատարկելով, Հայաստանի Հանրապետությունը «երաշխիքներ» է ստանում, որ այլևս երբեք նոր ռոբերտքոչարյաններ Արցախից չեն գա ՀՀ նախագահություն անելու»։

Այս մարդիկ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում։ Չեն հասկանում, որ Արցախը մեր պաշտպանական զրահն էր, մեր աքիլեսյան գարշապարը, մեր հավաքական ուժի եւ կամքի դրսեւորման ապացույցն՝ ուղղված մեր թշնամիներին ու արտաքին աշխարհին։ Երբ այն չկա, վիրավոր է ու անպաշտպան, մենք բոլորս ենք անպաշտպան ու խոցելի։

2020-ից հետո, թվում է, պետք է յուրաքանչյուր հայ մարդ հասկացած լիներ, որ եթե Հայաստանն ու Արցախն անխոցելի եւ անառիկ դարձնելու համար հարկավոր է դաշինք կնքել անգամ սատանայի հետ, պետք է գնալ նաեւ դրան։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    “…դաշինք կնքել անգամ սատանայի հետ, պետք է գնալ նաեւ դրան։”
    2018-ին արդեն կնքել ենք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031