Լրահոս
Օրվա լրահոսը

Johnson & Johnson-ը կդադարեցնի տալկի վրա հիմնված մանկական փոշի վաճառել ամբողջ աշխարհում. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 13,2022 09:48

2023 թվականին Johnson & Johnson-ը կդադարեցնի տալկի վրա հիմնված մանկական փոշի վաճառել ամբողջ աշխարհում, հինգշաբթի օրը հայտարարել է ընկերությունը: Ավելի քան երկու տարի առաջ Johnson & Johnson-ը նաև դադարեցրել էր այդ ապրանքատեսակի վաճառքը ԱՄՆ-ում, քանի որ հազարավոր սպառողներ անվտանգության հայցեր էին հարուցել ընկերության դեմ:

«Համաշխարհային պորտֆելի գնահատումից հետո՝ մենք առևտրային որոշում ենք կայացրել անցնել եգիպտացորենի օսլայի վրա հիմնված մանկական փոշուն», – ասել է ընկերությունը՝ հաղորդագրության մեջ հավելելով, որ եգիպտացորենի օսլայի վրա հիմնված մանկական փոշին արդեն վաճառվում է աշխարհի տարբեր երկրներում:

2020 թվականին J&J-ը հայտարարել էր, որ կդադարեցնի իր տալկից պատրաստված մանկական փոշու վաճառքը Միացյալ Նահանգներում և Կանադայում: Ըստ ընկերության, արտադրանքի նկատմամբ պահանջարկն ընկել էր անվտանգության մասին տարածված «ապատեղեկատվության» հետևանքով, ինչը ընկերության համար առաջացրել էր իրավական մարտահրավերների տարափ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031