Ղարաբաղում ապրող «հայերը պետք է հասկանան` իրենց ապագան անցնում է ադրբեջանական հանրության մեջ ինտեգրվելու միջով», Իսմայիլի շրջան այցելության ընթացքում ադրբեջանական ՀԸ տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ուրիշ կերպ հնարավոր չէ։ Մենք իրական կյանքում ենք ապրում։ Տնտեսական, աշխարհագրական, տրանսպորտային տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, նաև պատմական ու միջազգային իրավունքի տեսակետից նրա մասն է»,- ասել նա։
Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա «ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որևէ հատուկ արտոնություններ»։
Բաքուն պատրաստվում է ադրբեջանցիներով վերաբնակեցնել Ադրբեջանին հանձնվող Լաչինը, Աղավնոն և Սուսը, հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Նա հավելել է, որ արդեն կարգադրել է տեղահանվածների հարցերով զբաղվող պետական կոմիտեին կապվել այդ շրջանների երբեմնի բնակիչների հետ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: