Էրզրումում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որին ավագ մարզիչ Արթուր Մելքումյանի ղեկավարությամբ մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Էրզրումում մեր թիմից ռինգն առաջինը տրամադրվել է 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանին, որն աներկբա հաղթանակ է տարել էստոնացի Նիկիտա Կորսունովի նկատմամբ: Ընդ որում, մեր բռնցքամարտիկը նաեւ երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ