Տավուշի մարզի Բերդ համայնքի տարածքում ռուսական ռազմակայանի կառուցման մասին համացանցում շրջանառող լուրերի հետ կապված տեղեկատվություն ստանալու նպատակով՝ Aravot.am-ը կապ հաստատեց Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանի հետ։ Վերջինս նշեց, որ ոչ միայն իրավասություն չունի նման տեղեկատվութուն հրապարակելու, այլեւ առհասարակ տեղեկություն չունի ռազմակայանի մասին։
«Այո, կան որոշակի շինարարական աշխատանքներ, սակայն դրանց նպատակի կամ նշանակության մասին տեղեկություն չունեմ, հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք դիմել իրավասություն ունեցող համապատասխան ռազմական կառույցներին»,- հավելեց Սամվել Հովսեփյանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից: