Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շարունակում է ստուգայցերը փողոցներում տեղադրված կանգնակները հեռացնելու նպատակով: Դրանք ոչ միայն արգելված են օրենքով, այլև խոչընդոտում են երթևեկությունը:
Վերջի երկու շրջայցի ընթացքում խնդրահարույց շուրջ 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել:
Հայտնաբերված դեպքերի առնչությամբ կազմվում են արձանագրություններ, տնտեսվարողները՝ տուգանվում:
Երևանի քաղաքապետարան