Քաթարում ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի պլանավորածից մեկ օր շուտ, նոյեմբերի 20-ին՝ «Ալ-Բաիր» մարզադաշտում: Այս մասին տեղեկացնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքէջը՝ նշելով, որ միաձայն որոշումն ընդունվել է ՖԻՖԱ-ի խորհրդի բյուրոյում՝ առանցքային կողմերի եւ հյուրընկալող երկրի հետ մանրակրկիտ խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնության արդյունքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ