Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. Ոչ միայն չենք ապրում իշխանությունների կողմից խոստացված «խաղաղության դարաշրջանում», այլև թևակոխել ենք առավել վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումների շրջան

Օգոստոս 12,2022 16:35

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևելով վերջին օրերի լրահոսին, մի ավելորդ անգամ համոզվում եմ, որ մենք ոչ միայն չենք ապրում օրվա իշխանությունների կողմից խոստացված «խաղաղության դարաշրջանում», այլև գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում ունենալով մահվան ելքով դեպքեր, թևակոխել ենք առավել վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումների շրջան:

Միայն օգոստոսի առաջին տասնօրյակում հայկական զինված ուժերը՝ թշնամու կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում, բացի տարածքային կորուստներից, տվել են 2 զոհ, 21 վիրավոր…

Բացում եմ օրագիրս և փորձում ճշտել, թե 1994-ի մայիսից մինչև 2018-ի ապրիլն ընկած հրադադարի ընթացքում (բացի 2016-ի քառօրյայից) շփման գծում ե՞րբ են տեղի ունեցել ամենաակտիվ սրացումները և ինչպիսի հետևանքներ են արձանագրվել… Պարզվում է՝ դա եղել է 2014-ի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում, երբ հակառակորդը, բացի հազարավոր դիպուկահարային կրակոցներից, ձեռնարկել է նաև 12 հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, և որի արդյունքում հայկական կողմը, առանց որևէ տարածքային կորստի, տվել է 5 զոհ, 7 վիրավոր, իսկ թշնամին՝ 38 զոհ, 57 վիրավոր… Ասել է թե՝ կողմերի միջև կորուստների հարաբերակցությունը 1-ը 7-ի դեմ էր…

Եվ այս ամենն այն դեպքում, երբ, ինչպես իրականությունից անտեղյակ «ներկաններն» են բարբաջում` «Արցախի օդը բաց էր», «զինվորը՝ սոված ու մերկ», իսկ բանակը՝ «թալանվող…»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031