«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է նախօրեին հայկական ուղղաթիռի բեկորներ հայտնաբերելու մասին։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հայկական զինված ուժերի «Մի-8» ուղղաթիռ է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից խոցվել է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Խոջավենդի շրջանի Տուղ գյուղի ուղղությամբ։
Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ