ԱԺ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ Արցախ են մեկնել։ Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց․ «Մանրամասներ ասել չեմ կարող։ Հանդիպումներ ենք ունենում։ Արցախ ի՞նչ նպատակով եմ մեկնում, եզրակացրեք»։
Թե Բերձորի հայաթափման հետ կապված ընդդիմությունն ինչ օրակարգ ունի, Աղվան Վարդանյանն ասաց․ «Եղել ենք Աղավնոյում, Ստեփանակերտում ենք։ Հանդիպումներ ենք ունենում տարբեր մարդկանց հետ։ Խնդրում եմ բավարարվել այսքան տեղեկատվությամբ»։
Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո եւ Սուս համայնքների բնակիչներին հրահանգված է մինչեւ օգոստոսի վերջ լքել բնակավայրը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ