Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին տասն օրերի կարևոր իրադարձությունները հակիրճ
Ռազմական իրադրություն
- Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Գերմանիայից ստացել են «Mars II» ՀԿՌՀ-ներ, ինչպես նաև արդեն Ուկրաինա են հասել 4 միավոր «HIMARS» համակարգերը։
- Ուկրաինային ռազմական օգնության փաթեթի շրջանակներում ԱՄՆ-ը Կիևին կտրամադրի 75 հազար արկ M777 հաուբիցների համար, ինչպես նաև HIMARS հրթիռներ։
- ՌԴ ՌՕՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի օբյեկտներից մեկին՝ Լեհաստանի հետ սահմանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Լվովի մարզի Ռադեխով բնակավայրի շրջանում օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Լեհաստանից Կիևին փոխանցված օտարերկրյա արտադրության սպառազինության և զինամթերքի պահման բազան:
- Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են չեղարկել HIMARS-ի կիրառմամբ ուկրաինացի զինվորականների կողմից հարվածներ հասցնելը, եթե նրանց նշանակետը չբավարարի։ Իր հերթին Ռուսաստանի ՊՆ-ն ֆիքսել է և հաշվի է առնում Ուկրաինայի ռազմական գերատեսչության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ Սկիբիցկու պաշտոնական հայտարարությունը թիրախների ընտրության հարցում Կիևի ուղիղ համաձայնեցումը Վաշինգտոնի հետ «HIMARS» համակարգերի կիրառումից առաջ։
- Ուկրաինական զորքերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Մելիտոպոլի արդյունաբերական հատվածներում ռուսական ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին:
- Իսպանիան հայտարարել է, որ Ուկրաինային Leopard մարտական տանկեր չի փոխանցի։
- Իտալական Mos SHIELD զրահամեքենաները հասել են Ուկրաինա։
- ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն 27 անգամ գերիներ են փոխանակել։ Ուկրաինայում ռուս ռազմագերիների 81 տոկոսը ծեծվում է, 55 տոկոսին ստիպում են նկարահանվել քարոզչական տեսանյութերում, 46 տոկոսը հրաժարվում է բուժօգնությունից:
- Հյուսիսային Մակեդոնիան Ուկրաինային է փոխանցել 4 միավոր Սու-25 գրոհայիններ, որոնք Կիևից գնել էին 2001 թվականին:
- Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր 1 մլրդ դոլարի չափով փաթեթում կներառվեն սանիտարական մեքենաներ և զինամթերք:
- ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Խերսոնի մարզի Բելոգորկա բնակավայրի շրջանում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիահարվածների և հրետանային ստորաբաժանումների կրակից խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 46-րդ աերոմոբիլային բրիգադի տեղակայման ժամանակավոր կետը: Ավելի քան 400 ազգայնականներ են զոհվել։
- Ուկրաինայում մարտական գործողությունների գոտուց հայտնաբերվել են ամերիկյան արտադրության AGM-88 HARM կառավարվող ավիացիոն հրթիռի բեկորներ, որը կիրառվում է հակառակորդի ռադիոտեղորոշիչ կայանների խոցման համար։
- Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Գերմանիայից Gepard զենիթային համալիրներն արդեն գտնվում են այդ երկրի ԶՈւ մարտական ստորաբաժանումներում:
- Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է ռուս հերթական դիվերսանտների ձերբակալման մասին, որոնք 100-150 հազար դոլարի դիմաց պետք է ոչնչացնեին պաշտպանության նախարար Ռեզնիկովին եւ ԶՈւ ԳՇ պետ Բուդանովին։
- Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որի ցանկում ներառված կլինեն զինամթերք HIMARS-ի համար, 75000 155 մմ հրետանային զինամթերք, 20 միավոր 120 մմ ականանետ և 20000 արկ, կառավարվող հրթիռներ NASAMS ԶՀՀ-ի համար, 1000 միավոր հակատանկային Javelin եւ հարյուրավոր РПГ, 50 միավոր զրահապատ բժշկական ավտոմեքենա:
- Բարձր ճշգրտության զենքի հարվածով ոչնչացվել է Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարական կետը Վիննիցայի շրջանում:
- Թուրքիան Կիևին է փոխանցել առնվազն 50 թուրքական BMC Kirpi զրահամեքենաներ, սպասվում է ևս 150 միավոր մեքենայի փոխանցում։
- Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ սպառազինության մեջ արդեն կան 200-300 կմ հեռահարությամբ հրթիռներ, որոնք կիրառվում են: Փաստորեն վերջինս հաստատել է Ղրիմում տեղի ունեցած պայթյունների մասին հաղորդագրությունները։
- Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ NASAMS զենիթահրթիռային համալիրները դեռ չեն փոխանցվել Կիևին և գտնվում են Ուկրաինայի սահմաններից դուրս: Պենտագոնի ունեցած տեղեկություններով, համակարգերի փոխանցումը կարող է կայանալ մի քանի ամսից։ Կիևին NASAMS ԶՀՀ-ները փոխանցելուց հետո Ուկրաինայի մյուս հովանավորները կարող են մատակարարել կառավարվող AIM-120 հրթիռները, որոնք նախատեսված են NASAMS-ի համար։ Նշվում է, որ դա արվում է հնացած արտադրանքներից ազատվելու նպատակով, որից հետո ԱՄՆ-ից կպահանջեն փոխարինել դրանք նոր նմուշներով:
- Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Նիկոլաեւսկի մարզի տարածքում օդային մարտերում Ուկրաինայի օդուժի երեք օդանավ է խոցել՝ Նովոխրիստոֆորովկա բնակավայրի շրջանում մեկ Սու-25, Տրոիցկո-Սաֆոնովոյի օդում մեկ ՄիԳ-29 ևս մեկ Սու-27 էլ՝ Նովոսելյե բնակավայրի շրջանում:
- ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում ոչնչացվել են Գերմանիայի փոխանցած առաջին Gepard ՀՕՊ համալիրները:
- ՌԴ ՊՆ տվյալներով ռազմական գործողությունների առաջին իսկ օրվանից ոչնչացվել, շարքից հանվել ու խոցվել են Ուկրաինական զինուժի 267 միավոր ինքնաթիռ, 146 միավոր ուղղաթիռ, 1727 ԱԹՍ, 365 միավոր ԶՀՀ, 4287 միավոր տանկ ու այլ զրահամեքենաներ, 797 ՀԿՌԿ-ներ, 3290 դաշտային հրետանային միջոցներ և ականանետ, 4820 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
- Ուկրաինայի ՊՆ-ի տվյալներով ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս ռուսական կողմը ունեցել է հետևյալ կորուստները՝ զինվորական անձնակազմ-43200,
- 1849 միավոր տանկեր, 4108 միավոր մարտական զրահապատ մեքենաներ, 975 միավոր հրետանային համակարգեր, 136 միավոր ՀՕՊ համակարգեր, 233 միավոր ինքնաթիռ, 193 միավոր ուղղաթիռ, 778 ԱԹՍ-ներ, 185 միավոր թևավոր հրթիռներ, 15 միավոր նավեր և ռազմական կատերներ, 90 միավոր ավտոմոբիլային տեխնիկա եւ ավտոցիստեռն։ Ըստ ՊՆ-ի, ամենամեծ կորուստները ռուսական կողմը կրել է Դոնեցկի ուղղությամբ։
Բանակցային գործընթաց
- Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունների կգնա միայն Ռուսաստանի մի քանի կարևոր մարտավարական անհաջողություններից հետո։
- Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան միջազգային միջնորդների օգնությամբ գրեթե համաձայնության են հասել հացահատիկի արտահանման համար ուկրաինական նավահանգիստների ապաարգելափակման շուրջ։
Արտաքին քաղաքական իրադրություն
Կարդացեք նաև
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը Ուկրաինայից և Ռուսաստանից հարցումներ է ստացել Ելենովկայում գտնվող մեկուսարանին հրթիռային հարվածի հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, որտեղ պահվում էին ուկրաինացի զինվորականները և այլ ռազմականացված կազմավորումների անդամներ:
- ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Զելենսկին պետք է հրաժարվեր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի պարտադիր անդամակցության գաղափարից։ Պատերազմը հնարավոր կլիներ կանխել և նրանք երկիր կունենային»։
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է սպառազինության նոր մատակարարումների հարցը։
- Պենտագոնում հերքել են ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուի վերջին հայտարարությունը Ուկրաինայում 6 միավոր HIMARS արձակման կայանքների ոչնչացման մասին:
- Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան Շվեյցարիայում դեսպան է նշանակվել։
- ՌԴ Քննչական կոմիտեում հայտարարել են, որ ուկրաինական կողմը կիրառել է ՆԱՏՕ-ի հրետանային հեռահար սպառազինություն, այդ թվում HIMARS ՀԿՌՀ, Ելենովկայում մեկուսարանի ուղղությամբ հարվածի ժամանակ, որտեղ պահվում էին Ուկրաինայի ռազմականացված կազմավորումների գերիները։
- Ռուսական տեղեկատվական ռեսուրսները հայտնում են, որ Ուկրաինացի դիվերսանտները ականանետից կրակ են բացել Կուրսկի մարզի ռազմական օդանավակայանի վրա։ Նշենք, որ օբյեկտը գտնվում է Ուկրաինայի սահմանից 115 կմ հեռավորության վրա, իսկ հրաձգությունն իրականացվել է ռուսական տարածքից։
- Թուրքիայում Կիևի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է Ուկրաինայի տարածքում Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրության գործարանի բացման մասին: Համապատասխան համաձայնագիրն ուղղված է խորհրդարանի վավերացմանը։
- Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայում թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ի արտադրության գործարանի հայտնվելու դեպքում այն օրինական թիրախ կդառնա ռուսական հրթիռների համար:
- ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե նա Ռուսաստանին փոխանցի անօդաչուներ։
- Սպիտակ տան հայտարարության համաձայն, Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ը կոչ է անում ՌԴ-ին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Ուկրաինայի միջուկային օբյեկտների մոտ։ Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական կազմավորումների կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի շարունակվող գնդակոծումները սպառնում են տեխնածին աղետով։
- Ուկրաինան միակողմանիորեն խզել է Մինսկի հետ երկու երկրների ՆԳՆ-ի միջև համագործակցության մասին համաձայնագիրը։
- 26 օտարերկրյա պետություններ համաձայնել են Ուկրաինային երկարաժամկետ ռազմական ֆինանսավորում տրամադրել։ Հովանավոր երկրները խոստացել են Կիևին 1,5 մլրդ եվրո տրամադրել Ուկրաինայում սպառազինության, այդ թվում հրետանու և զինամթերքի արտադրության ծախսերը հոգալու, ուկրաինացի զինվորների պատրաստության զարգացման և ուժեղացման և տարածքների ականազերծման ուղղությամբ Ուկրաինայի ջանքերին աջակցելու համար:
- Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան այցելել է Սպիտակ տուն և հանդիպել Բայդենների ընտանիքի հետ։
Ներքաղաքական իրավիճակ
- Զապորոժիեի մարզի ռազմա-քաղաքացիական խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ Զապորոժիեի մարզը ընդմիշտ դուրս է գալիս Ուկրաինայի կազմից։ Հենց այդ պատճառով են Կիևի իշխանությունները գնդակոծում տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները։
- Ռազմական գործողությունների սկսվելուց հետո միայն Օդեսայի մարզում ձերբակալվել են 216 նորակոչիկներ, որոնք փորձել են լքել Ուկրաինայի տարածքը: Զորահավաքի ենթակա եւս 78 տղամարդ փորձել են արտասահման մեկնել կեղծ փաստաթղթերով։ Մոլդովացի սահմանապահների հետ փոխգործակցությամբ ձերբակալվել է եւս 118 նորակոչիկ։
Միջազգային մամուլի անդրադարձ
- «Politico» պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետին, գրել է, որ ԱՄՆ-ն ուշադրությունը կշեղի Ուկրաինայի հակամարտությունից՝ կենտրոնանալով Թայվանի շուրջ իրադարձություններին, չինական կղզում էսկալացիայի դեպքում։
- «The Washington Post» պարբերականը կարծում է, որ Ռուսաստանը ծրագրում է օգտագործել իրանական Noor 2 օպտիկական հետախուզության արբանյակը Ուկրաինայի տարածքի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
- «Politico» պարբերականը գրել է, թե Միացյալ Նահանգները դիտարկում է Ուկրաինային MQ-9C Grey Eagle հարվածային անօդաչու թռչող սարքերի փոխանցման հնարավորությունը, սակայն հետ է պահում այդ քայլից այն փաստը, որ այդ ժամանակակից համալիրները կամ դրանց բաղադրիչները կարող են հայտնվել Մոսկվայի ձեռքում։
- «The Washington Post» պարբերականը գրել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում վերահսկում է օգտակար հանածոների հանքավայրերը, որոնց ֆինանսական կարողությունը գնահատվում է 12,4 տրլն դոլար։ Կիևը կարող է ընդմիշտ կորցնել իր հանքավայրերի գրեթե 2/3-ի հասանելիությունը։
«Հենակետ» վերլուծական կենտրոն