Վեդի քաղաքի բնակիչ Ռ․Ա.-ն ոստիկանություն բանավոր հաղորդում է տվել այն մասին, որ Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Բարսեղյանը (լուսանկարում) 2018թ-ին պաշտոնեական դիրքն օգտագործելով` Վեդու քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող «ՀՀ հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի (քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը) կարգ ունեցող 0,00952 հա. մակերեսով հողամասը առանձնացնելով՝ որպես առանձին միավոր, կազմակերպել է ապօրինի աճուրդ-վաճառք։
Արդյունքում, նշված մակերեսով հողամասում տեղի ունեցած ապօրինի կառուցապատման հետեւանքով փակվել է նշված տարածքին կից Ռ․Ա․-ին պատկանող կառույցի ճանապարհը, ինչպես նաեւ շինության մուտքերն ու ելքերը:
Փաստի առնչությամբ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: