Սիրելի՛ հայրենակիցներ.
Նույնիսկ այս ազգակործան և թուրքամետ իշխանությունների երբեմնի կողմնակիցների համար էլ ակնհայտ է, որ ծրագրավորված կերպով իրականացվում է պետականությունը և երկիրը կործանելու քաղաքականություն:
Հայաստանի վայ-իշխանություններին «նվագակցում են» Արցախի արցախակործան իշխանությունները:
Փաստ է, որ Հայաստանը և հայությունը երբևէ հայտնված չեն եղել այսպիսի վտանգավոր և ծանր իրավիճակում:
Կարդացեք նաև
Կործանման տանող այս թափանիվը կանգ առնելու միտում չունի, ընդհակառակը՝ գնալով ավելի է թափ առնում, չնայած վերջին շրջանում մտահոգ հայության ծավալած բուռն ընդվզումներին:
Ամենաթարմ օրինակը, թերևս, արտակարգ և լիազոր դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսին արտահայտած դիտարկումներն են: Նա հիմնավոր և համոզիչ կերպով ներկայացրեց այն խորը հակասությունները, որոնք առկա են վարչապետի աթոռը զբաղեցնողի խոստումների և գործունեության միջև:
Մենք լիովին համաձայն ենք հարգելի դեսպանի արտահայտած տեսակետներին, կիսում ենք նրա մտահոգությունները և հայտարարում ենք, որ միանում ենք դեսպան Է. Ղազարյանի առաջարկներին:
Նաև կոչ ենք անում բոլորին՝ ս. թ. օգոստոսի 23-ին լինել Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի անշեղ կատարմանը:
«Պահեստազորի սպաներ» շարժում
«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում
«Հայ ազգային գվարդիա» ՀԿ
«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ
«Վերադարձ» հիմնադրամ