Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մանուկյանի ձերբակալումը համարում եմ ապօրինի և ոչ իրավաչափ․ փաստաբան

Օգոստոս 11,2022 21:05

Անձի առևանգման փաստով  այսօր ձերբակալված ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը Aravot.am –ի հետ զրույցում նշեց, որ նրա ձերբակալումը համարում է ապօրինի և ոչ իրավաչափ։

«Այս պահին Սուրեն Մանուկյանը ձերբակալված է։ Քանի որ իմ պաշտպանյալը չի կատարել իրեն վերագրվող մեղադրանքը, նրա ձերբակալումը համարում եմ ապօրինի և ոչ իրավաչափ։ Ձերբակալման վճիռը բողոքարկելու ենք 24 ժամվա ընթացքում։ Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, քանի որ նախաքննական գաղտնիք է»,-հավելեց Ոսկանյանը։

Փաստաբանը նաև փոխանցեց Մանուկյանի խոսքերը, որը կասկածանքները համարում է շինծու։ «Սա հերթական քաղաքական շոուն է, կասկածանքը շինծու է. այն, ինչ ինձ վերագրվում է, բոլորովին կապ չունի ինձ հետ»,֊ նշել է Սուրեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ  այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հոգի՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031