Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով. ԿԽՄԿ-ի 2022թ. գործունեության հաշվետվություն

Օգոստոս 11,2022 18:11

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հիմնական գործունեությունը
2022թ. հունվարից հունիս

 Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) չեզոք, անկողմնակալ ու անկախ կազմակերպություն է, որը մարդասիրական պաշտպանություն և աջակցություն է տրամադրում զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած անձանց: 2022 թվականին լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը: 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Երևանում և Բաքվում իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտությունից տուժած անձանց, բարձրացնում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ իրազեկման մակարդակը և առաջխաղացնում դրա կիրարկումը՝ գործելով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև:

Երևանում մեր պատվիրակության և Իջևանում ու Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության 2020 թ.-ի աշնան սրացման հետևանքով տուժած անձանց: Շարունակում ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրերը, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ՝ հակամարտության սրացումից տուժած քաղաքացիական բնակչության աջակցության իրենց ծրագրերի շրջանակներում:

Շարունակում ենք նաև զանգեր և այցեր ստանալ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից, ինչի արդյունքում հարյուրավոր որոնման հայտեր ենք գրանցել անհայտ կորած քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ: Բացի այդ, աճյունների նույնականացման գործընթացի ժամանակ տրամադրել ենք տեխնիկական և նյութական, այդ թվում՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն, որպեսզի աճյունները հնարավորինս շուտ փոխանցվեն ընտանիքներին:

Շարունակել ենք այցելել հակամարտության սրացման առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից: Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի հաստատմանը: Իշխանությունների համաձայնությամբ՝ ընտանիքների հետ ազատազրկված անձանց կապը հաստատվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնային հաղորդագրությունների միջոցով: Դրանք շատ մեծ հուզական աջակցություն են ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, իսկ վերջիններիս դեպքում՝ հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է:

Անհայտ կորած, ազատազրկված և մահացած անձինք

348 անձ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի սահմանամերձ համայնքներից մասնակցել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) հիմունքների վերաբերյալ տեղեկատվական 30 հանդիպման, որոնք համատեղ կազմակերպվել են ՀԿԽԸ հոգեբանների և կամավորների կողմից:

103 անձ մասնակցել է ՀԱՀՍԱ հիմունքների վերաբերյալ խմբային դասընթացների, ևս 68-ը՝ նույն համայնքներում ՀԱՀՍԱ անհատական հանդիպումների:

Ավելի քան 1,450 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում:

  • 4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով:
  • 12 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը:
  • 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով:
  • Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 65 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների ընթացիկ գնահատման շրջանակներում:

ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ 8 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 66 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ:

Մոտ 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին: ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը:

ԴՆԹ անջատման 9 հավաքածու է տրամադրվել Երևանի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին (ԴԲԳԿ):

Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել են հետմահու և կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման հավաքածու, ԴՆԹ անջատումից առաջ նմուշների մշակման հատուկ սարքավորում (կրիոգեն մանրացման սարք):

2 խորհրդատվական այց է կատարվել ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա ԿԽՄԿ-ի գենետիկայի մասնագետների կողմից` ԴՆԹ թեստավորման գործընթացին փորձագիտական խորհրդատվությամբ և դասընթացով աջակցելու նպատակով:

1 դիասառնարան ու ամբարձման հիդրավլիկ մեկ սայլակ է տրամադրվել և տեղադրվել Եղեգնաձորի դիահերձարանում:

ԴԲԳԿ-ին տրամադրվել են նյութեր (նշտարներ, շեղբեր, դիապարկեր, և այլն) և անհատական պաշտպանության 1000 միջոց՝ աճյունների հետ պատշաճ վարվեցողության համար:

5 ԴԲԳԿ աշխատակից մասնակցել է ԴՆԹ թեստավորման վերաբերյալ դատաբժշկական 2-րդ առցանց գիտաժողովին:

5 ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի փորձագետ մասնակցել է Quantstudio5 ՊՇՌ հավաքածուի միջոցով իրական ժամանակում ԴՆԹ քանակական հայտնաբերման վերաբերյալ առցանց դասընթացի, որը վարել է առաջատար ոլորտային մասնագետ:

Որակի կառավարման ընթացակարգի պահանջների, չափորոշիչների և միջազգային լավագույն փորձի վերաբերյալ շարունակական խորհրդատվություն և կարողությունների զարգացման հնարավորություններ են տրամադրվել ԴԲԳԿ գենետիկայի փորձագետներին:

Զինամթերքով աղտոտված տարածքների անվտանգություն

Ավելի քան 4699 քաղաքացիական անձ՝ զինամթերքով աղտոտված կամ նման տարածքին հարակից 30 սահմանամերձ համայնքներից, մասնակցել է ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների (ՊՊՄ) վերաբերյալ իրազեկման հանդիպումների, որոնք կազմակերպվել են ԿԽՄԿ և ՀԿԽԸ կողմից դպրոցներում և համայնքապետարաններում:

16 դպրոց թատերական ներկայացումներ է բեմադրել կրակոցների և հրետակոծությունների ժամանակ անվտանգ վարքագծի վերաբերյալ՝ 10-18 տարեկան աշակերտների, ինչպես նաև ՀԿԽԸ և ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:

21 սահմանամերձ համայնքներում ՀԿԽԸ կամավորների և ԿԽՄԿ-ի համագործակցությամբ ականների և ՊՊՄ վերաբերյալ անվտանգ վարքագծի թեմայով տիկնիկային ներկայացումներ են բեմադրվել 5-10 տարեկան երեխաների համար:

2913 երեխա և 1786 չափահաս տուժած 21 համայնքներում իրազեկվել է կրակոցների, հրետակոծությունների և ականների/ՊՊՄ ռիսկերի վերաբերյալ՝ երեխաների և ՀԿԽԸ կամավորների մասնակցությամբ ներկայացումների և հանդիպումների միջոցով:

Տնտեսական աջակցություն

450 տնային տնտեսություն Սյունիքի 9 սահմանամերձ գյուղերում սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ են ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերությունից և ԿԽՄԿ-ից:

4754 անձ՝ տեղահանված Ղարաբաղյան հակամարտության 2020 թ. սրացման հետևանքով, դրամական աջակցություն է ստացել ԿԽՄԿ-ից՝ ՀԿԽԸ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:

23 տնային տնտեսություն Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի սահմանամերձ համայնքներում բարելավել է բնակարանային պայմանները «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ՝ ԿԽՄԿ-ի տրամադրած անտոկոս վարկի միջոցով:

2 ընտանիքների, որոնք ունեն հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած և նախկինում ազատազրկված անձ, տրվել է դրամաշնորհ՝ եկամտի աղբյուր ստեղծելու: Դրամաշնորհ է տրվել անհայտ կորած անձի ևս մեկ ընտանիքի՝ ուսման վարձը հոգալու համար:

11 տնային տնտեսություն Սյունիքի Արավուս համայնքում դրամաշնորհ է ստացել՝ վերականգնելու հակամարտությունից հետո եկամտի աղբյուրը կամ ստեղծելու նորը:

38 հա հող է մելիորացվել Սյունիքի Շիկահող համայնքում, տրամադրվել է անասնակերի սերմացու, սերմնացան և դիզելային վառելիք՝ հողի մշակման և անասնակերի պակասի խնդրի մասնակի լուծման համար:

1 եռակցման սարք և անհրաժեշտ կցամասեր են նվիրաբերվել Սյունիքի Տեղ համայնքին՝ ավարտին հասցնելու ոռոգման համակարգի վերակառուցման նախագիծը: 270 տնային տնտեսություն ոռոգման սեզոնին ջուր և արդյունքում՝ ավելի մեծ եկամուտ կունենա:

19 դիտահոր է վերանորոգվել ԿԽՄԿ-ի աջակցությամբ Սյունիքի Եղվարդ համայնքում՝ ջրային համակարգերի և խմելու ջրի մատակարարման բարելավման նպատակով:

60 բնակիչ Տավուշի Այգեպար գյուղից մասնակցել է բանջարեղենի և պտղատու ծառերի մշակության դասընթացի՝ մոտ 50 հողակտոր մատակարարող 1,500-մետրանոց ոռոգման ջրատարի մաքրման աշխատանքներից հետո:

29 փոքր գյուղարտադրող Այգեպար գյուղից ստացել է դրամական աջակցություն՝ գյուղատնտեսական պարագաներ՝ սերմացու, պարարտանյութեր և գործիքներ ձեռք բերելու նպատակով:

55 բնակիչ Տավուշի Չինարի համայնքից մասնակցել է գյուղատնտեսական դասընթացի՝ հզորացնելու պտղատու ծառերի մշակության կարողությունները:

131 տնային տնտեսություն Գեղարքունիքի Ազատ, Կութ և Նորաբակ համայնքներում և երեք տեղացի փորձագետ մասնակցել են մեղվապահության դասընթացի՝ մշակելու եկամուտի նոր աղբյուրների ստեղծման մարտավարություն և հզորացնելու առկա կարողությունները:

Առողջապահություն

1 անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է վերանորոգվել և կահավորվել Վայքի հիվանդանոցում:

2 հիվանդանոց Վարդենիսում և Վայքում պահուստային պարագաների հավաքածուներ են ստացել՝ արտակարգ իրավիճակներում տուժածների զանգվածային հոսքի կառավարման համար:

10 առաջնային բուժօգնության հաստատություն Վայոց Ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում վիրակապական պարագաներ են ստացել տուժածների առաջին բուժօգնության համար:

1 արյան վերլուծիչ և այլ պարագաներ են տրամադրվել Գորիսի արյան փոխներարկման կայանի լաբորատորիային:

386 անձ 20 համայնքներում, այդ թվում՝ փրկարարներ, առողջապահության ոլորտի մասնագետներ և ուսուցիչներ, վերապատրաստվել են առաջին օգնության հիմունքների թեմայով՝ ՀԿԽԸ առաջին օգնության բաժնի մասնակցությամբ:

Բնակավայրերի ջրամատակարարում

4 սահմանամերձ դպրոցում՝ Տավուշի (մեկ դպրոց) և Գեղարքունիքի (երեք դպրոց) մարզերում բարելավվել են խմելու ջրի հասանելիությունը և սանիտարահիգիենիկ պայմանները.

6 դպրոցում՝ Վարդենիսում, Գեղարքունիքի Արտանիշ և Ծափաթաղ գյուղերում, բարելավվել են սանիտարական պայմանները:

2 դպրոցում՝ Տավուշի Ոսկեվան գյուղում, հիմնանորոգվել են սանիտարական ենթակառուցվածքները:

Կրթության հասանելիություն

29 սահմանամերձ դպրոցներում կատարվել է կրթական կարիքների ու աջակցության հնարավոր միջոցների գնահատում, այդ թվում ինը՝ Սյունիքում, չորսը՝ Վայոց Ձորում, վեցը՝ Տավուշում և տասը՝ Գեղարքունիքում:

1 կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ Հայաստանի սահմանամերձ դպրոցներում կրթության հասանելիության խնդիրների վերաբերյալ:

1 համապարփակ հաշվետվություն՝ 49 սահմանամերձ դպրոցներում կրթության հասանելիության կարիքների գնահատման վերաբերյալ, ուղարկվել է ԿԳՄՍՆ՝ աջակցելու նախարարությանը համապատասխանեցնել իրենց ջանքերը պետական, ոչ պետական և միջազգային կազմակերպությունների կրթական նախաձեռնություններին և նախագծերին:

6 սահմանամերձ դպրոց, որտեղ ուսուցիչների պակաս կա, ստացել է ՏՏ սարքավորումներ՝ դյուրակիր համակարգիչներ և այլ պարագաներ՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար:

23 դպրոց Գեղարքունիքի և Տավուշի սահմանամերձ համայնքներում ստացել է ախտահանման և հիգիենայի պարագաներ՝ հեղուկ օճառ, ալկոգել, ախտահանող լուծույթ:

25 սահմանամերձ դպրոցում ՀԿԽԸ-ն՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ, արտակարգ իրավիճակներին պատրաստության գնահատում է իրականացրել՝ անհրաժեշտ գույքի տրամադրման նպատակով:

Միջազգային մարդասիրական իրավունքի առաջխաղացում

13 ներկայացուցիչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և երեք աշխատակից Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից մասնակցել են Զինված հակամարտության և հետհակամարտային իրավիճակներում ՄՄԻ և մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացի, որը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

2 թեմատիկ դասընթաց է կազմակերպվել ՄՄԻ դասավանդման ու առաջխաղացման, ինչպես նաև մշակութային ցեղասպանության վերաբերյալ:

24 ուսանող յոթ հայկական համալսարաններից մասնակցել է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ 2022 թ.-ի ազգային դատախաղ-մրցույթին:

12 ԶԼՄ ներկայացուցիչ մասնակցել է ԿԽՄԿ-ի գործունեության և հումանիտար խնդիրների լուսաբանման վերաբերյալ դասընթացի և սահմանամերձ համայնքներում լրագրողական շրջայցի, որը ներառել է ՄՄԻ էության, հակամարտային իրավիճակներում լրագրողների պաշտպանության և կարգավիճակի վերաբերյալ ուսումնական մաս:

3 ԵՊՀ ուսանող ԿԽՄԿ աջակցությամբ մասնակցել է որպես թիմ Ժան-Պիկտեի անվան 37-րդ մրցույթին Ալբանիայում:

10 սպա ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից իրազեկվել է ԿԽՄԿ հանձնագրի, գործունեության և ՄՄԻ հիմունքների վերաբերյալ Կապանում կազմակերպված դասընթացի շրջանակներում:

 Համագործակցություն Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ*

450 ընտանիք Սյունիքի ինը սահմանամերձ համայնքներից ԿԽՄԿ-ից և ՀԿԽԸ-ից ստացել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ:

570 տեղահանված երեխա շարունակել է հաճախել ԿԽՄԿ-ի աջակցությամբ ՀԿԽԸ կողմից կազմակերպված՝ Երևանի, Մասիսի, Մեծամորի, Ծաղկաձորի և Հրազդանի հինգ կացարանների «Ժպիտի ակումբներում» և Վարդենիսի, Մեծ Մասրիկի, Տեղի, Սյունիքի և Գեղանուշի սահմանամերձ համայնքների հինգ դպրոցներում անցկացվող հոգեսոցիալական և արտադասարանական այլ ուսումնական պարապմունքների:

20 կամավոր՝ ՀԿԽԸ մասնաճյուղերի կրթական բաժնից, մասնակցել է արտակարգ իրավիճակներում կրթության վերաբերյալ դասընթացի՝ ԿԽԿՄ շարժման մոտեցման փորձարկումային կիրարկման և համատեքստային համապատասխանեցման շրջանակներում:

* ՀԿԽԸ-ի հետ համատեղ իրականացված աշխատանքների մասին տեղեկատվությունը տե՛ս սույն տեղեկագրի նաև մյուս հատվածներում:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031