Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամի գրավով ազատ կարձակվի

Օգոստոս 11,2022 17:44

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով այսօր 16:30-ին առաջին ատյանի դատարանում հրավիրված հրատապ նիստն էր։ Նրա պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որով խնդրել էին հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված` կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր ներկայացվեցին` առողջական վիճակի վատթարացման ու կոմայի նախանշանների մասին։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից` դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը փոխել եւ կիրառել գրավ` 100 միլիոն դրամի չափով, կիրառել նաեւ ստորագրությամբ երկրից չհեռանալու որոշում։ Դատարանի դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո Աղվան Հովսեփյանը կալանքից կազատվի։

Հատկանշական է, որ հանրային մեղադրողները միջնորդության դեմ չառարկեցին ու փաստեցին, որ պաշտպանների վկայակոչածը նոր հանգամանք է համարվում։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031