«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի կնոջ՝ Մարինե Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Օրեր առաջ ամուսնուս` Պավել Մանուկյանին, որն ունի ծանր հիվանդություններ, կարիք՝ պարտադիր բժշկական վերահսկողության ու հետվիրահատական բուժման, գործող իշխանությունը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել է «Նուբարաշեն» կալանավայր:
Այսօր կալանավայրում այցելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին, բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչև բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է:
Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում և համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր է դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է՝ փնտրում են շատերը: Իմ կարծիքով՝ այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով:
Քանի որ այս պահին համապատասխան պաշտոնյան, որն իրավասու է անմիջապես դադարեցնել Պավել Մանուկյանի խոշտանգումը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն է, ապա դիմում եմ Կամո Մանուկյանին.
պարոն Մանուկյան, հրաժարվեք ձեր բաժին սպանությունից, տեղափոխեք Պավել Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Դիմում եմ նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ կանխեք սպանությունը և դադարեցրեք խոշտանգումը: