Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ամեն բան անում է, որ ՀՀ իշխանությունների հետ բանակցություններն ընթանան ուղիղ, առանց միջնորդների, որպեսզի կարողանան լիարժեք իրականացնել իրենց առջև դրված նպատակները. Վարուժան Գեղամյան

Օգոստոս 11,2022 15:08

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Թուրքիան ամեն բան անում է, որպեսզի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ կապիտուլյացիոն բանակցություններն ընթանան ուղիղ, առանց միջնորդների, որպեսզի կարողանան լիարժեք իրականացնել իրենց առջև դրված նպատակները, որոնց կարող են հակադրվել տարածաշրջանում շահեր ունեցող այլ կողմեր։ Սա է պատճառը, որ թուրքական կողմն անդադար պնդում է հատուկ բանագնացների հանդիպումները իրականացնել առանց միջնորդների, Հայաստանում կամ Թուրքիայում։

Այսօր էլ մերձիշխանական A Haber լրատվականը, թուրքական դիվանագիտական աղբյուրի վրա հղում կատարելով, նշել է, որ հաջորդ՝ 5-րդ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերին, ո՛չ երրորդ երկրում։ Ավելին, ըստ պարբերականի, նույն աղբյուրը, ի պատասխան հանդիպման վայրի մասին հարցի, նաև ասել է. «հո թշնամական հանդիպում չի՞, [որ երրորդ երկրում լինի]»։

Սա ինձ հիշեցրեց 1920 թ. Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակման շրջանում Քեմալ Աթաթյուրքի նամակ-կարգադրություններից մեկը թուրք «խաղաղության պատվիրակներին» (այլ բառերով՝ Հայաստանի հետ հատուկ բանագնացներին), որում ասված է. «Հայերի հետ մեր բանակցություններում ոչ մի այլ կողմի միջամտությունն ու միջնորդությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Մասնավորաբար, կարող եք հայտարարել, որ անընդունելի է նրանց միջնորդությունը, ովքեր կցանկանան ներկայացնել հայերին եւ նրանց պաշտպանելու նպատակով կուզենան խառնվել գործին։ Հստակ է, որ մենք դույզն անգամ չենք հրաժարվի մեր իրավունքներից» (23 նոյեմբեր, 1920 թ.)։

Եթե պայքարենք սրա դեմ այսօրվանից, նոր կապիտուլյացիայից կարելի է խուսափել։

«Առավոտ»․ ՀՀ ԱԳՆ-ն չի հաստատել թուրք դիվանագետի պնդումը, թե Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերին։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ԶԼՄ–ներին փոխանցել է. «Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հայաստան֊-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031