Քաթարում կայանալիք ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությունը կարող է մեկնարկել նախատեսվածից մեկ օր շուտ: Դրա հնարավորությունը պատրաստվում են քննարկել ֆուտբոլի համաշխարհային կառույցի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն եւ ֆուտբոլային վեց կոնֆեդերացիաների ղեկավարները։
Խոսքը նոյեմբերի 21-ին նշանակված Քաթարի եւ Էկվադորի հավաքականների հանդիպման մասին է: Պաշտոնապես հենց այս դիմակայությունն է լինելու աշխարհի առաջնության բացման խաղը, թեեւ դրանից առաջ կայանալու են խմբային փուլի այլ հանդիպումներ՝ Սենեգալ-Նիդերլանդներ եւ Անգլիա-Իրան:
Հենց այս առիթով է ՖԻՖԱ-ն պատրաստվում առաջիկա օրերին որոշում կայացնել, որպեսզի Քաթար-Էկվադոր հանդիպումը կայանա նոյեմբերի 20-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ