Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետությունն անկախ սուբյեկտ է Ադրբեջանից. Հայաստանը պարտավոր է ճանաչել և երաշխավորել Արցախի անվտանգությունը. հայտարարություն

Օգոստոս 11,2022 12:33

Փաստելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի էքսպանսիոնիստական ախորժակը օր-օրի մեծանում է, նպատակ ունենալով ցեղասպանական գործողություններով հայաթափել Արցախը՝ ելնելով իրավական գործընթացի այն իրողությունից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) ձևավորվել է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, այն է՝ իր տարածքով, իր սահմաններով, իր բնակչությամբ և օրինական ընտրված իշխանություններով,

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ճանաչում է Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ կարգավիճակը և հարգում է նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման անհրաժեշտությունը։

Հ․ Գ․ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների վախվորած, պարտվողական կեցվածքը, դիմում ենք ՀՀ և Սփյուռքի քաղաքական, հասարակական կազմակերպություններին սկսել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համատարած գործընթացը, որը գործնական միավորում կձևավորի ի պաշտպանություն Արցախի և նախադեպ կստեղծի միջազգային հանրության համար։ Ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից՝ ազգովի պարտավորություն ենք վերցնում պաշտպանելու արցախահայությանը։

Սույն հայտարարությունը բաց է ստորագրության համար։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

ՀԳ Հայտարարությանը միացել են Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը (նախագահ՝ Վահան Բադասյան) և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031