Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 11-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Օգոստոսի 11-14-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.0°C (2000թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.4°C (1982թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.2°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ