Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ տարածքները լքելու մասին հայտնի է դարձել դեռ 2 տարի առաջ, սակայն այս ընթացքում Աղավնոյում ներդրումներ են արվել. «Ժողովուրդ»

Օգոստոս 11,2022 10:30

Արցախի Հանրապետության 3 բնակավայրերի՝ Աղավնո, Բերձոր եւ Սուս համայնքների բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը պետք է ազատեն իրենց հայրենի բնակարանները։ Հիմնավորումն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որը կնքվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ, երբ արցախաադրբեջանական սահմանին տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, արդեն պարզ էր, որ այս տարածքները եւս պիտի հանձնվեն։ Այսինքն՝ այս տարածքները լքելու մասին հայտնի է դարձել դեռ մոտ երկու տարի առաջ, սակայն այս ընթացքում Աղավնոյում կատարվել են մեծ թվով ներդրումներ, դպրոց, մանկապարտեզ է վերակառուցվել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը մոտ 300 հազար ԱՄՆ դոլար ներդրման մասին է ոչ պետական միջոցներից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ այս ընթացքում գյուղում տարբեր ներդրումներ են արվել, սակայն կոնկրետ գումարի չափ այդպես էլ չնշեց։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031