Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան. «Այլընտրանքային» երթուղին համաձայնեցվել է, Արցախի իշխանությունների հետ՝ Հայաստանի իմացությամբ»

Օգոստոս 11,2022 10:20

«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության «Ի աջակցություն Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի» թեմայով օգոստոսի 10-ի հանրային քննարկման մասնակից՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը հետաքրքիր բացահայտում արեց՝ հայտարարելով. «Այն, ինչ հիմա կասեմ, ռեալ փաստեր են, որ կարող եմ հրապարակայնացնել: Տեղի է ունեցել հետեւյալը: Երբ խոսվում է, որ երթուղին պետք է համաձայնեցվեր, այդ երթուղին իրոք համաձայնեցվել է: Ու որ Հայաստանի կառավարությունը ասում է, թե այդ երթուղին ինքը չէր համաձայնեցրել, մի քիչ մանիպուլացնում է, որովհետեւ համաձայնությունը տեղի է ունեցել Արցախի իշխանությունների հետ:

Սա հաստատված փաստ է Արայիկ Հարությունյանի կողմից, որ իրենք են համաձայնեցրել տվյալ երթուղին, եւ ինքը Արցախի ԱԺ ամբիոնից պաշտպանել է տվյալ երթուղով ճանապարհն անցկացնելու մոտեցումը:

Սա հաստատված փաստ է՝ հնչած Հայկ Խանումյանի շուրթերից, որն ասել է՝ այո, համաձայնեցումներ տեղի են ունեցել, ես չգիտեմ՝ Հայաստանում որեւէ մեկը համաձայնեցրել է, թե ոչ, բայց մենք մեր կողմից համաձայնություն ենք տվել տվյալ երթուղուն:

Հայաստանի կողմից եթե չեմ սխալվում, Արմեն Գրիգորյանը ասել է՝ նման համաձայնեցում տեղի չի ունեցել, համենայն դեպս, Հայաստանը նման համաձայնեցման չի մասնակցել:

Էդմոն Մարուքյանը երեկ տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը համաձայնեցնելու լիազորությունը փոխանցել է Արցախի իշխանություններին: Սա նշանակում է՝ Հայաստանն ասում է, որ ես համաձայն եմ ցանկացած երթուղու, որը ձեռք է տալիս Արցախի իշխանություններին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031