«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին։
Այստեղ կուսակցության ցուցակը գլխավորելու է Վրույր Այվազյանը։ Նա էկոգյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմեր է, «Էկոպտույտ» եզակի համարվող նախագծի հեղինակը:
Կենսագրությանը ծանոթացեք ներքևում․
Վրույր Գարեգինի Այվազյանը ծնվել է 1993թ. ապրիլի 26-ին Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում:
Կարդացեք նաև
2010թ. ավարտել է Գյուլագարակի միջնակարգ դպրոցը: Ուսման վերջին տարիներին նախագահել է դպրոցի աշակերտական խորհուրդը:
2010-2016թթ. գերազանցությամբ սովորել և ավարտել է Վանաձորի պետական համալսարանի պատմաշխարհագրական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը, ստացել բակալավրի աստիճան: Ուսման վերջին տարիներին նախագահել է Վանաձորի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը:
2011-2013թթ. ծառայել է զինված ուժերի սահմանապահ զորամասում: Իրականացրել է մարտական հերթապահություն, ծառայության ընթացքում պարգևատրվել է կրտսեր սերժանտի, այնուհետև սերժանտի կոչումով և «Հայոց բանակի քաջարի մարտիկ» մեդալով:
•02.05.2014-01.02.2015թթ․ աշխատել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ում, որպես իրավաբան։
•03.10.2016-15.06.2017թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության 9-րդ բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ, իրավաբան։
•15.06.2017-13.10.2017թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնում, որպես առաջատար մասնագետ, իրավաբան։
•13.10.2017-15.01.2018թթ․ աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունում, որպես ավագ հետախույզ։
•15.01.2018-01.09.2021թթ․ աշխատել է ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում, որպես համայնքի ղեկավարի խորհրդական։
•02.09.2021թ-ից ցայսօր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հեղինակել է «Էկոպտույտ» նախագիծը։
•23.10.2015թ-ից ցայսօր ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կրթման դասընթացավար է։
Գյուղատնտեսական նորարարությունների առաջամարտիկ է:
Ստեղծագործում է, տպագրվում է թերթերում:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: