Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Անկարայում գումարված Դիվանագետների 13-րդ համաժողովում։ Շենթոփը շեշտել է, որ Թուրքիան վճռականություն ունի վերափոխվող աշխարհում բանակցությունների սեղանի շուրջ նստելու որպես ազդեցիկ և որոշիչ դերակատար։
«Հայտնի խոսք է՝ քանի դեռ ձեր ուժի ստվերը չի ընկել բանակցային սեղանի վրա, չեք կարող դիվանագիտություն անել։ Իրավիճակը լրիվ իմաստով այսպիսին է․ Օրինակ, 1920թ. մեր առաջին արտգործնախարար Բեքիր Սամի Բեյի՝ Մոսկվա այցի ընթացքում Թուրքիային աջակցության դիմաց հայերին Արևելյան Անատոլիայում (այն է՝ Արևմտյան Հայաստանում֊խմբ.) հող տալու պայմանն առաջ քաշածները 7 ամիս անց այդ պահանջից հրաժարվեցին և 1921թ. մարտի 16-ին բարեկամության պայմանագիր ստորագրեցին»,- վերհիշել է Շենթոփը՝ նշելով, որ դրա հիմքը Թուրքիայի տարած հստակ հաղթանակներն էին արևելքում՝ հայերի, հարավում՝ ֆրանսիացիների, իսկ արևմուտքում՝ հույների դեմ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: