Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի օրերին Չեննայում անցկացվել է նաեւ ՖԻԴԵ-ի համաժողովը, որում մի շարք կարեւոր որոշումներ են ընդունվել:
Նախ, կայացել է ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություն, որին առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ գործող ղեկավար Արկադի Դվորկովիչը եւ Ուկրաինայի ներկայացուցիչ, գրոսմայստեր Անդրեյ Բարիշպոլեցը: Քվեների բացահայտ առավելությամբ՝ 157-ը ընդամենը 16-ի դիմաց, ՖԻԴԵ-ի նախագահ վերընտրվել է Դվորկովիչը, որը Վլադիմիր Պուտինի մտերիմ զինակիցն է: Պատվիրակները ՖԻԴԵ-ի փոխնախագահ ընտրել են հնդիկ հանրահայտ գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:
Քանի որ 2024 թվականին շախմատային հերթական օլիմպիադան կայանալու է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, համաժողովի օրակարգում եղել է արդեն 26-րդ համաշխարհային օլիմպիադայի անցկացման վայրի հարցը: Ընտրությունը կանգնել է Ուզբեկստանի վրա: 2026 թվականին շախմատային աշխարհը կհավաքվի կամ Տաշքենդում, կամ Սամարղանդում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ