«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։
Ալժիրի արտգործնախարար Ռամտան Լամամրայի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է. «Ես պատմել եմ Ռամտան Լամամրային եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող որոշ կառուցողական մոտեցումների մասին։
Հարաբերությունների կարգավորման հարցում մենք կարող ենք առաջ շարժվել սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի հիմա վրա»։
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: