Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շահագրգռել է 2000 ուսանողի` 2 միլիոն դրամի գումարով». Չալաբյանի պաշտպանության կարծիքն այս մեղադրանքի առնչությամբ

Օգոստոս 10,2022 16:50

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում այսօր որպես հանրային մեղադրող ներգրավվեց դատախազության ներկայացուցիչ Մանանդ Ասատրյանը։

Մանանդ Ասատրյան

Նա հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի` Ավետիք Չալաբյանը գործով մյուս մեղադրյալ` Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռել է` ուսանողներին «Դիմադրություն» շարժմանը ներգրավելու նպատակով։

Ըստ մեղադրական եզրակացության` Չալաբյանն ուսանողներին նյութապես շահագրգռել է մասնակցել հավաքներին` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։

Պաշտպանական կողմը, հանդես գալով մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշմամբ, համոզմունք հայտնեց, որ իրականում իրավական գործընթաց այստեղ չկա, Ավետիք Չալաբյանն էլ ընդդիմադիր գործունեության համար իշխանության կողմից ենթարկվում է քաղաքական հետապնդման։ «Նրա կողմից գումարի առաջարկ չի եղել»,-հայտարարեց Չալաբյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է.«Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Աիյլանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031