Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան․ «Այս օրերին լուծվում է Արցախը Հայաստանից անջատելու հարցը»

Օգոստոս 10,2022 16:31

«Խնդիրը միայն Բերձորը, Աղավնոն կամ Սուս համայնքները չեն։ Այս օրերին լուծվում է Արցախը Հայաստանից անջատելու հարցը, որն անկասկած, անդառնալի հետեւանքներ է թողնելու Հայաստանի եւ արցախահայության համար»,-այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով Բերձորից հայ բնակչության դուրս գալու Ադրբեջանի պահանջին։

Հարությունյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը պետք է կառուցվեր Լաչինի միջանցքում․ «Եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերությունում գրված է՝ կողմերի համաձայնությամբ երեք տարիների ընթացքում մշակվում է Լաչինի միջանցքի երկայնքով ՀՀ-Արցախ կապող մի նոր ճանապարհ, բայց պահպանելով, բնական է, Լաչինի միջանցքի վրա տարածվող իրավական ռեժիմը, այդ ճանապարհը հայտնվելու է ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ։ Եվ ահա կա մի շատ կարեւոր հանգամանք, որը թույլ է տալիս գնահատել օրվա իշխանությունների պրոֆեսիոնալիզմը, ստեղծված իրավիճակում պետականության հանդեպ պատասխանատվության աստիճանը։ Պետք է ենթադրել, որ այդ ճանապարհը լիարժեք պետք է փոխարիներ ՀՀ -Արցախի կապի առումով Լաչինի միջանցքին, իսկ դա միայն ավտոտրանսպորտային միջանցքը չէ։ Լաչինի միջանցքը դարձել էր ՀՀ-Արցախին կապող կրիտիկական ենթակառուցվածքների մի ամբողջ շրջանի՝ էլեկտրալարեր, գազատար եւ այլն։ Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված ստորագրել է, համաձայնել է, որ Լաչինին այլընտրանքային միջանցք պիտի լինի, բայց պարզ էր, չէ՞, որ սա նշանակում է մշակել լուրջ նախագիծ՝ երկու պետությունները ՀՀ եւ Ադրբեջան, պետք է ստեղծեին մասնագիտական աշխատանքային խումբ, որոնք պետք է պատրաստեին այդ աշխատանքների տեխնիկական առաջադրանքները, համաձայնեցնեին պահանջներին, ապա մշակեին նախագիծը, որի հաստատումից հետո նոր կսկսվեին շինաշխատանքներ։ Հիմա հարց՝ արդյոք այս ընթացակարգերը պահպանվե՞լ են։ Ենթադրում եմ՝ ոչ»։

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այդ ամենին նայել է մատների արանքով․«Որովհետեւ իրենք մտածում են՝ մեկ է, մենք որոշել ենք, որ Արցախը նույնիսկ տեսականորեն չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս»։

Նա հղում անելով եռակողմ հայտարարության 6-րդ կետի վերջին պարբերությանը (մեջբերում հայտարարությունից՝ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: Ն․Բ ), նշում է, որ դրանով արձանագրվում է, որ այս այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո՝ՀՀ-ն եւ Արցախը կապող, Ադրբեջանը ստանձնում է պատասխանատվություն ապահովել Բերձորից երկու ուղղությամբ տեղափոխումների անվտանգությունը․ «Հարց՝ եթե այս փաստաթուղթը ենթադրում էր, որ պետք է հանձնեին Ադրբեջանին, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը ստանձներ պատասխանատվություն այդ տարածքով անվտանգ տեղաշարժի ապահովումը»։

Խոսրով Հարությունյանը մեկ այլ հարց էլ բարձրացրեց՝ ՀՀ իշխանությունը չի՞ կարողանում այդ նույն արբիտրի՝ ՌԴ-ի առջեւ խնդիր դնի․ «Քանի անգամ հանդիպել են, Վլադիմիր Պուտինն ու Լավրովը հանդիպումներից հետո պնդում են, որ եռակողմ հայտարարության պայմանները պետք է անխափան կատարվեն, Ադրբեջանը պահպանե՞լ է։ Ոչ, առաջին օրվանից խախտել է, իսկ Հայաստանը պահպանել է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031