Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևան քաղաքի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.8°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.5°C (1974թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.1°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ