Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վառելիքի խոշոր ներմուծողների կողմից նախօրոք մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու, առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարման փորձ է բացահայտվել

Օգոստոս 10,2022 13:36

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում մշտապես ոլորտային հսկողություն է իրականացնում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Այս անգամ վարչության դիտակետում էին հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնց նկատմամբ իրականացված միջոցառումների նախապատրաստական և ստուգողական աշխատանքների արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի խոշոր ներմուծումներ իրականացնող որոշ կազմակերպություններ, հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ, նախօրոք մշակում են մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։

Իրանական բեռնատարների մի շարք վարորդներ, վառելիքի բաքերում կուտակելով բեռնափոխադրման համար նախատեսված չափերից մի քանի անգամ ավելի դիզելային վառելիք, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի, այն վաճառում են Սյունիքի մարզում գործող բենզինի և դիզելային վառելիքի լիցքավորման կայաններին։

Լիցքավորման կայաններն էլ, կուտակելով համապատասխան խմբաքանակները, առանց համապատասխան ձևակերպումների, դրանք  վերավաճառել են ՀՀ-ում վառելիքի ներկրումներով զբաղվող խոշոր կազմակերպությունների։

Օպերատիվ տվյալների համաձայն՝ խոշոր ներկրող որոշ կազմակերպություններ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած վառելիքը, առանց համապատասխան փաստաթղթերի, վերավաճառել են Հայաստանի տարածքում, սակայն փաստաթղթերով ձևակերպել են, որ դրանք տեղափոխել և վաճառել են Արցախի Հանրապետությունում գործող կազմակերպություններին։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վառելիքի ներմուծումներով և վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մի քանիսի մոտ արդեն իսկ արձանագրվել են առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարարումների և տեղափոխությունների խախտման դեպքեր։ Վերջիններիս նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ։

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ իրականացնող կազմակերպություններին հորդորում  է ամբողջությամբ հայտարարագրել հարկման օբյեկտներն ու  հարկման բազաները, ինչպես նաև դրանց հաշվարկման համար հիմք հանդիսացող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և պահպանել հարկային կարգապահությունը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031