Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյան, «բրոնիկ, կասկա» հագի, պատգամավորներիդ, նախարարներիդ հավաքի ու մարշ առաջնագիծ»․ Մանուել Մանուկյան

Օգոստոս 10,2022 13:16

«Սարսափելի իրավիճակ է, որին չգիտեմ ՝ ով ինչքանով է լուրջ մոտենում, ով ինչքանով է լուրջ ընկալել: Իսկ Աղավնոյում, Բերձորում բնակարանները չայրելու պատճառը հետեւյալն է, որ իրենք ախպերացել են ադրբեջանցիների եւ Ալիեւի հետ, Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ, Արցախի իշխանությունները՝ եւս: Այդ բնակարանների համար Ալիեւը երեւի գումար է վճարել իրենց, իրենք էլ պատասխանատվություն են վերցրել, որ բնակարանները նորմալ ձեւով կհանձնեն»,-«Հայելի» ակումբում ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար ու 44-օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը՝ անդրադառնալով այն թեմային, որ Բերձորից, Աղավնոյից հեռացողներին արգելում են այրել բնակարանները՝ սպառնալով, որ փոխհատուցումից կզրկեն:

«Իրենք այդտեղ շահ ունեն, ու եթե անգամ փող են վերցրել, թող բացահայտ ասեն, որ բնակարանները վաճառել ենք, ադրբեջանցիներից գումար ենք վերցրել, որ տանք՝ գնաք ձեզ համար բնակարան գնեք: Եթե մտածել են, որ հեսա ազգը կասի գործարքի են գնացել ադրբեջանցիների հետ, առք ու վաճառք են անում, թող լավ իմանան, որ ազգը շատ վաղուց էդ ամեն ինչի մասին գիտի, եւ իրենք չեն կարողանալու առքուվաճառքը թաքցնել»,-հավելեց Մանուել Մանուկյանը:

Նրա խոսքով. «Թշնամին օր օրի մոտենում է Երեւանին, շուտով Երեւանի մատույցներում մարտեր են ընթանալու: Եթե մտածում եք, որ ամեն օր երեկոները կնստեք սրճարաններում, ձեր սուրճը եւ գեղեցիկ երեւանյան լույսերը կվայելեք, սխալվում եք, սարսափելի իրավիճակ է լինելու: Ինձ կասեն՝ դու որտեղի՞ց գիտես, քեզ ո՞վ է ասել, հասկացեք՝ տրամաբանություն է պետք, պարզ տրամաբանություն է պետք, թե ինչի է բերում այն իրավիճակը, ինչը հիմա կա: Եթե մարդ մի կես գրամ տրամաբանություն ունի, կհասկանա, թե մի ամիս, հինգ ամիս հետո ինչ է սպասվելու: Մի քիչ ուսումնասիրելով Ալիեւի խոսքը, միջազգային քաղաքականությունը եւ սրանց վարած քաղաքականությունը՝ ամեն ինչ պարզ է դառնում:

Հիմա, որ էդ հողատարածքներից ժողովրդին դուրս են բերում, սլաքները ուղղում են ռուսների վրա, ախպեր ջան, չեմ հասկանում մեր երկրի տերերը ռուսնե՞րն են: Բա դո՞ւք ինչի համար եք: Մնացել եք, որ ի՞նչ անեն: Մամուլը նայում ես՝ Դանիել Իոաննեսյան, Ստյոպա Սաֆարյան, բան… բոլորն ասում են՝ ռուսների վրա է պատասխանատվությունը։ Բա ձեր իշխանությունն ինչի՞ համար է, ռուսները չեն պահո՞ւմ էդ երեք գյուղը։ Գնացեք դուք պահեք, Նիկոլ Փաշինյան, բրոնիկ, կասկա հագի՝ զենքը վերցրու, ուսապարկերիդ՝ պատգամավորներիդ ու նախարարներիդ հավաքի ու մարշ առաջնագիծ, խրամատները փորեք ու սկսեք հողը պաշտպանել»։

Մանուել Մանուկյանը նաեւ հիշեցրեց. «Ոմանք ասում են՝ Նիկոլի գլխին սարքեցին, միամիտ էր, չգիտեր: 2018-ի վիդեոները կան, մարդիկ ասում են՝ տղա ջան., դու որ գաս իշխանության՝ բանակ կարո՞ղ ես ղեկավարել, Արցախի հարց կա, միջազգային հարցեր կան։ Նիկոլի առաջ հատ-հատ դրվել է, թե ինչ վտանգներ են կախված էս երկրի առաջ։ Նիկոլն ասում էր՝ սուս մնացեք, աթոռ տվեք ինձ, ասում էր՝ հա, կարող եմ, ամեն ինչ կարող եմ, լեզուն ֆռռացնում էր ԱԺ ամբիոնից, մենակ հասնի էդ աթոռին: Հասա՞ր, տվին ասեցին՝ առ տղա ջան, գնա ղեկավարի: Հիմա էլ ասում ես՜ էս է մեղավոր, էն է մեղավոր, բա դո՞ւ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031