ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 3 ամիս առաջ հրապարակված զեկույցի, որում Հայաստանի միավորները ավելի ցածր էին, քան նախորդ տարի, բայց քանի որ նոր մեթոդաբանություն է կիրառվել՝ Հայաստանի տեղը բարձրացել է։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է Աշխարհում մամուլի ազատության 2022թ. ինդեքսը:
Ըստ այս ցուցանիշների՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ տեղ:
Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում: Վրաստանը 89-րդն է, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը: Հետսովետական երկրներից զիջում է միայն Մոլդովային և Մերձբալթյան երկրներին:
Հայաստանի մեդիա միջավայրի մասին զեկույցում ասվում է, որ չնայած բազմակարծության առկայությանը, մամուլը շարունակում է մնալ բևեռացված: Երկրում ապատեղեկատվության և ատելության խոսքի մասշտաբներն աննախադեպ են, մանավանդ, երբ խոսքն առնչվում է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Կարդացեք նաև