«Սեւանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում» վերտառությամբ Aravot.am-ի հրապարակած այս հոդվածը ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունի, այլև Արցախի շուրջ այս օրերին տեղի ունեցող ծանր զարգացումների ֆոնին տեղեկատվական անընդունելի արշավ ենք համարում:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը պահանջում է հիշյալ լրատվամիջոցից սխալ տեղեկություն տարածելու համար հանդես գալ համապատասխան հերքմամբ, այլապես ստիպված կլինենք տարածված զրպարտության հիմքով դիմել դատական ատյաններ:
ԱՀ նախագահի աշխատակազմ
«Առավոտ»․ Հիշեցնենք, որ մինչ հրապարակումը Արայիկ Հարությունյանի համար կառուցվող առանձնատան վերաբերյալ փորձել էինք մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն նա այդպես էլ չէր պատասխանել մեր զանգերին ու գրավոր հարցմանը։ Թերեւս նման հերքման անհրաժեշտություն չէր լինի, եթե համապատասխան պաշտոնատարները պատշաճորեն կատարեին իրենց գործառույթները։