Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այս պահը գեթ մեկ ընտանիք չի լքել Աղավնոն, որևէ ընտանիք չի տարհանել իր երեխաներին. «Ժողովրդավարական համախմբում»

Օգոստոս 10,2022 10:44

Նախորդ երկու օրերին տարածվող ապատեղեկատվությունն առ այն, որ բնակիչներն Աղավնոն համատարած լքում են և այստեղ թալան է չի համապատասխանում իրականությանը։

Մինչ այս պահը գեթ մեկ ընտանիք չի լքել Աղավնոն, որևէ ընտանիք չի տարհանել իր երեխաներին։ Վտանգավոր է նաև այն ապատեղեկատվությունը, իբրև ռուս խաղաղապահները լքում են իրենց դիրքերը, սա ևս չի համապատասխանում իրականությանը։ Ռուս խաղաղապահները, ոչ միայն չեն լքել իրենց դիրքերն, այլև մի քանի անգամ ավելի են ուժեղացրել հսկողությունն Աղավնոյի շուրջ։

Մենք անդադար զանգեր ենք ստանում մեր համաքաղաքացիներից, ովքեր պատրաստ են գալ և կանգնել Աղավնոյի բնակիչների կողքին, ինչպես նաև կարեկցանքի խոսքեր են հնչեցնում մեր այստեղ գտնվելու համար։

Ես և իմ ընտանիքն այստեղ գալով չենք գնացել զոհաբերության, մենք այստեղ չենք ապրում զրկանքների մեջ, պարզապես մի քանի օր է ապրում ենք սովորական գյուղական կյանքով՝ այն կյանքով, որով մարդիկ ապրում են այստեղ 25 և ավելի տարիներ։ Մեր այս որոշումն էմոցիոնալ չէ, այն խիստ ռացիոնալ է։

Բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են պահել Աղավնոն և Բերձորը խնդրում եմ գալ և լինել այս մարդկանց կողքին։ Միայն այս կերպ է հնարավոր հաջողել։ Մեր ազգաբնակչության 0,05%-ը, եթե կարողանա գա և որոշ ժամանակ մնա գյուղացիների կողքին, համոզված եղեք մենք կբեկենք իրողությունների ընթացքը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն իր ընտանիքի հետ օգոստոսի 7-ից գտնվում է Աղավնոյում։

 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031