Օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում կայացավ գնդակային հրաձգությունից՝ վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը: Միջոցառմանը մասնակցող ՀՀ հավաքական թիմի կազմում ընդգրկված էին նաև Գյումրու հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչներ Հովհաննես Մարգարյանը, Արուսյակ Գրիգորյանը և Գոռ Խաչատրյանը/անձնական մարզիչներ՝ Էդվարդ Ղարիբյան և Հովհաննես Մարգարյան/։
Երիտասարդների մրցապայքարին մասնակցող Գոռ Խաչատրյանը հավաքեց 386 միավոր և դարձավ առաջնության հաղթող՝ միաժամանակ կրկնելով աշխարհի երիտասարդների ռեկորդը։ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում խաղարկվող մրցանակներից անմասն չմնաց նաև Արուսյակ Գրիգորյանը։ Հավաքելով 367 միավոր՝ մեր մարզուհին դարձավ բրոնզե մեդալակիր։
Շիրակի մարզպետարան