Օգոստոսի 9-ին Երևանում, կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) պատասխան հանդիպումը։ «Փյունիկը» զիջեց մրցակցին 0:2 հաշվով:
«Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա»՝ 0:2 (0:1)
Երևան, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Ուիլյամ Քոլում (Շոտլանդիա)
Կարդացեք նաև
Գոլերը՝ Կանգա, 44 (11մ), Պավկով 60
Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը ավարտում է ելույթները Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ։
Ի դեպ, խաղասկզբում արևելյան տրբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա անգլերեն գրված էր «Ղարաբաղը Հայաստան է, Կոսովոն՝ Սերբիա»:
Իսկ երկրորդ խաղակեսի սկզբում երկրպագուն «Աղավնոն չենք հանձնելու» պաստառով ներխուժել էր խաղադաշտ։
«Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» խաղից անմիջապես հետո երկրպագուների ու կարգադրիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։