Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, նվազել է 5.5 տոկոսով․ «Ժողովուրդ»

Օգոստոս 10,2022 09:54

Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, նվազել է 5.5 տոկոսով` կազմելով 291 մլրդ 864.6 մլն դրամ, ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անասնաբուծության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր երկրում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 351 մլրդ 570.6 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.4 տոկոսով:

Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 119 մլրդ 510 մլն դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 8.8 տոկոսով: Մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ո՛չ խորհրդատվությամբ է գյուղացուն օգնում, ո՛չ դիզվառելիքով եւ ո՛չ էլ սերմացուով: Կառավարությունը մեկ պարկ պարարտանյութի դիմաց վճարեց 9000 դրամ՝ մեծ բաժինը (14.000 դրամ) թողնելով գյուղացու ուսերին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031