Զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված ահազանգերի հիման վրա «Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքում ազգային պարկի աշխատակազմի կողմից իրականացվել են մաքրման աշխատանքներ. տարածքը մաքրվել է աղբից:
Սիրելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք բնության գիրկ այցելելիս չմոռանալ խիստ սրտացավ և հոգատար վերաբերմունքի մասին՝ հանդեպ մեր շրջակա միջավայրի և բնական հուշարձանների։
Շրջակա միջավայրի մաքրության համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս, լինի ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, թե քաղաքացի կամ զբոսաշրջիկ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Կարդացեք նաև