Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրվա իշխանությունը շարունակում է վճռականորեն ոչնչացնել Հայաստանի համար նույնիսկ ապագայում հնարավոր որևէ դրական ակնկալիք. Արսեն Բաբայան

Օգոստոս 09,2022 17:52

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեր օգտին կարգավորելու հարցում ինձ համար դիվանագիտության մեջ ամենաթույլ փաստարկը մշտապես եղել է Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն հիմնավորումը։ Այո, բոլոր կասկածներից վեր է, որ Արցախը պատմական Հայաստան է։

Սակայն, երբ գործ ունենք միջազգային հանրության հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, որի անդամներն են՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, որոնք էլ պետք է փորձեն լուծում գտնել հիմնախնդրի համար, դժվար է ակնկալել, որ նրանք կհենվեն «պատմական» եզրույթի հիմնավորման վրա և այդ հիմքով էլ կսկսեն մեզ համար օգտակար քայլեր անել։ Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ից, ՌԴ-ից և Ֆրանսիայից էլ «պատմական» հիմնավորմամբ պահանջներ կան, որոնց հետ իրենք, մեղմ ասած, այնքան էլ հաշտ չեն։ Բայց, միաժամանակ, նույնիսկ այդ՝ ինձ համար ոչ այնքան ամուր հիմնավորումը կարող է մեզ համար որոշակի դրական ազդեցություն ունենալ։

Եվ ի՞նչ, գործող իշխանությունը որոշեց ոչնչացնել նաև այդ ոչ այնքան էլ ամուր հիմնավորումը։ Օրվա իշխանությունը շարունակում է վճռականորեն ոչնչացնել Հայաստանի համար նույնիսկ ապագայում հնարավոր որևէ դրական ակնկալիք։ Նրանք ամեն բան անում են, որ վերջնականապես Հայաստանը զրկվի հնարավոր բոլոր հնարավորություններից, բացարձակապես ԲՈԼՈՐ։

Նիկոլյան իշխանությունը մեզնից հափշտակեց մեր անցյալը, մեր ներկան, իսկ հիմա շարունակում է կողոպտել մեր ապագան…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031