Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Դանիելյան. «Մենք ականատեսն ենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ հստակ գործարքի»

Օգոստոս 09,2022 16:59

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը «Հայելի» ակումբում այսօր ասաց. «Աղավնոն ոչ թե դատարկվում է, այլ Աղավնոն դատարկում են: Հանձնում են այնպես, ինչպես Արցախը, Արցախից մնացած մասերը հանձնեցին: Այսինքն, Հայաստանի իշխանությունների կողմից դավաճանական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի իշխանությունների հետ: Ինչի՞ց կարելի է այդպիսի ենթադրություն անել: Նրանից, որ գնացել, Աղավնոյի բնակիչներին ասել են, եթե այրեք, փչացնեք ձեր տների գույքը, դուք Արարատում բնակարան չեք ունենալու, ապրելու տեղ էլ չեք ունենալու: Այսինքն, սա փաստում է, որ մենք գործ ունենք այդ երկու իշխանությունների միջեւ հստակ գործարքի հետ, որը տեսանելի է: Այդպիսի գործարքների ականատես էլի ենք եղել՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրում, վերելակային պայմանավորվածություններ եւ այլն: Եվ այդպիսի իրականության ականատես լինելու ենք միշտ: Քանի Նիկոլ Փաշինյանը վարչապետն է եւ ներկայացնում է Հայաստանը, միշտ ունենալու ենք նոր զիջումներ, կորուստներ, փաթեթներ: Այսինքն, միշտ տալու ենք, տալու ենք, տալու ենք: Եթե մտածողներ կան, թե Աղավնոն ու Բերձորը տալու ենք ու դրանով սահմանափակվում է, այդպես չէ: Թուրքը վաղը գալու է ձեր թաղամաս, ձեր հողամաս, ձեր տուն, որովհետեւ Ալիեւը հստակ նշում է, որ Երեւանն էլ է իրենցը:

Մենք առաջնային պետք է հասկանանք, որ այս իշխանությունը ապիկար չէ, դավադիր ու դավաճան է: Կարող ենք մեղադրել ընդդիմությանը, բայց պետք է հասկանանք, որ միայն միասնականությամբ է հնարավոր այս խնդիրը լուծել»:

Հենրիխ Դանիելյանին չի զարմացնում, որ կառավարության նիստում պաշտոնապես հանձնարարական է տրվել համապատասխան կառույցներին,, որպեսզի ապահովվի ադրբեջանցիների անվտանգ մուտքը Հայաստան: «Մենք առաջին անգամ չենք տեսնում, որ Հայաստան մուտք գործել չեն թողնում սփյուռքում Հայաստանը ներկայացնող հայերին, բայց «Գորշ գայլերը» շրջում են Երեւանում: Մենք ականատես ենք լինում Հայաստանի կործանմանը: Ինձ հետաքրքիր է, օրինակ, Տավուշի, Ջերմուկի, Մեղրիի բնակիչների պատկերացումն այն հարցի շուրջ, թե ինչ են ասելու կամ անելու, երբ կգա ու նույնը, թե պիտի դուրս գաք ձեր տներից, թե չէ պատերազմ կլինի»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031