Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղությունն այն է, երբ հարևանի տրանսպորտն ազատ կարող է տեղաշարժվել ՀՀ տարածքով՝ բացառապես ՀՀ ներպետական օրենքներով և միջազգային պայմանագրերով պայմանավորված. Լևոն Բաղդասարյան

Օգոստոս 09,2022 15:53

Երբ խաղաղության անվան տակ պարտադրում են, որ հարևան մելիքությունից իրենց ավտոտրանսպորտը Հայաստանով պետք է անցնի Զանգեզուրի միջանցքով, դա ոչ թե խաղաղություն է, այլ, իրավամբ, անեքսիա թրք տանդեմի կողմից՝ Հայաստանի նկատմամբ։

Իրավամբ, խաղաղությունն այն է, երբ հարևան մելիքության ավտոտրանսպորտն ազատ կարող է տեղաշարժվել Հայաստանի տարածքով՝ պայմանավորված բացառապես ՀՀ ներպետական օրենքներով և միջազգային պայմանագրերով։ Այս իրավական եզրույթը պետք է միակամ պաշտպանեն քաղաքական բոլոր կուսակցությունները, լինի իշխանական, թե ոչ իշխանական։ Այս իրավական եզրույթը պետք է լինի նաև միջազգային հանրության և գերտերությունների միակ ընդունելի բանաձևը, հակառակ պարագայում՝ վաղն իրենք են կանգնելու միջանցքների և անկլավների կործանարար փաստի առջև։

Դրան հասնելու համար անհրաժեշտ է լինել միասնական՝ օգտագործելով պետական, ոչ պետական, նաև սփյուռքի միասնական ներուժը:

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031