Լրահոս
Օրվա լրահոսը

Դե, ցմահ դատապարտվածների մասին էլ խոսք չկա՝ օրակարգից դուրս են․ Ցմահ դատապարտյալի նամակը

Օգոստոս 09,2022 15:31

«Առավոտում» «Կատակող ֆանտազյորի» մասին հրապարակումներիցս հետո, բնականաբար, պաշտոնյաները մնացին իրենց պաշտոններում՝ բոլորը օրինական էին։ Հիասքանչ արդարադատությունից պատժվելու է միայն դատապարտյալը:

Դիմեցի արդարադատության նախարարին, որպեսզի վերանայի Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը ։ Արդարադատության գլխավոր քարտուղարի կողմից ստացա պատասխան, որտեղ 2 էջում գրում է, թե ում կողմից և ոնց է կատարվում տեղաբաշխումը, ոնց որ ես իր դիմաց լինեմ, նախարարն ինձ տեղաբաշխի։ Իսկ վերջում հայտնում է՝ նախարարը իրավասություն չունի։

Ո՞վ է դատապարտյալը, որ իրեն ըստ էության պատասխանեն․ պաշտոնյային կարելի է պատասխանել ըստ հարմարության։

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ համաձայն՝ «Նախարարն իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները, կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները»:

Եթե սիրունության համար է գրված օրենքը, ապա հասկանալի են ընդդիմության կոչերը, որ կառավարությունը իշխանություն չունի, մանավանդ որ նախարարությունից հաստատում են, որ նախարարը իրավասություն չունի։ Միգուցե քրեակատարողական համակարգի գերնպատակն է առգրավված իրերի զանազան ցանկ ունենալը , ինչը հրապարակվում է նույնիսկ Արդարադատության նախարարության կայքում, այլ ոչ թե՝ վերասոցիալականացումը, որ թափանցիկության համար օրինակ լիներ մի ցուցակ ՝ այսքան դատապարտյալ վերասոցիալականացվեց և վաղաժամկետ ազատվեց կամ տեղափոխվեց բաց ռեժիմ և չվերադարձավ։ Այդ դեպքում, «Արմավիր» ՔԿՀ-ում մոտ ինը ամիս շարունակ կլիներ զրո խրախուսված (ձևի համար մեկ), զրո բաց ռեժիմ տեղափոխված , կարծես գրեթե զրո վաղաժամկետ ազատված և հետ չվերադարձած:

Բայց բաց է մնում հարցը՝ օրենքը լիազորություն ունի՞, թե՞ ոչ ։

Արամ Պետրոսյան,

Ցմահ դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031