Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված 44-րդ համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Իսպանիային ու վաստակեց թիմային 19,0 միավոր:
Նույն հաշվով Ուզբեկստանը առավելության հասավ Նիդերլանդների նկատմամբ ու կրկին իր անվան դիմաց գրանցեց 19,0 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց հաղթող:
Մեր տղաները՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Մանուել Պետրոսյանը մարզիչ Արման Փաշիկյանի հետ միասին նվաճեցին համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալները:
Շնորհավորում ենք:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ