Ոչ հեռու անցյալում մեր ընտրանու անվիճելի առաջատար, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի հավաքականին՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճելու կապակցությամբ։
«Անհավանական մրցելույթներ Ուզբեկստանի, Հնդկաստանի երիտասարդ թիմերի, բայց ինձ համար հատկապես՝ Հայաստանի կողմից։ Արծաթ նվաճել և ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է, և ես շատ հպարտ եմ դրա համար։
Հուսով եմ՝ նման սենսացիոն ելույթը համարժեք ճանաչման կարժանանա», – գրել է Արոնյանը։
Հիշեցնենք՝ Արոնյանը բաց թողեց Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 7-րդ տուրի պարտիաները, որտեղ ԱՄՆ–ի հավաքականը պետք է խաղար ՀՀ հավաքականի հետ:
Կարդացեք նաև
Incredible performances by young Uzbekistan, India 2 , but for me especially - Armenia!! Winning silver and coming so close to gold is incredible and makes me very proud. I hope such a sensational performance will get a deserved recognition! #ChennaiChessOlympiad
— Levon Aronian (@LevAronian) August 9, 2022