Այսօր հայտնի են դարձել օգոստոսի 15-ից 21-ը Բուլղարիայի մայրաքաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների կազմերը:
Սոֆիայի մրցագորգում կգոտեմարտեն ազատ ոճայիններ, 57 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 61 կգ՝ Հայկ Աբրահամյանը, 65 կգ՝ Արթուր Սարդարյանը, 70 կգ՝ Հայկ Պապիկյանը, 74 կգ՝ Մենուա Յարիբեկյանը, 79 կգ՝ Մուշեղ Մկրտչյանը, 86 կգ՝ Գուրգեն Սիմոնյանը, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյանը, 97 կգ՝ Խաչատուր Խաչատրյանը, 125 կգ՝ Լյովա Գեւորգյանը:
Հունահռոմեական ոճում հանդես կգան 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյանը, 63 կգ՝ Արման Վարդանյանը, 72 կգ՝ Արման Խաչիկյանը, 77 կգ՝ Հենրիկ Գեւորգյանը, 82 կգ՝ Ռուբեն Գեւորգյանը, 87 կգ՝ Վիգեն Նազարյանը, 97 կգ՝ Հարություն Կիրակոսյանը եւ 130 կգ՝ Ալբերտ Վարդանյանը:
Ազատ եւ հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականները ուսումնամարզական վերջին հավաքն անցկացնում են Օլիմպավանում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ