Ուշադրություն
Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 09-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 09-ի ցերեկը, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ:
Կարդացեք նաև
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-14-ին մարզերի մեծ մասում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ կբարձրանա 13-14-ին 4-5 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.4°C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 11.8°C (1974թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.0°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ