Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում է՝ միայն Գյումրիում չի եղել. դանիացի երաժիշտներն իրենց մշակույթով պատմում են Հայոց ցեղասպանության մասին. «Ասպարեզ»

Օգոստոս 09,2022 13:39

«Ասպարեզ». 4 տարի առաջ՝ 2018թ․, դանիացի երաժիշտ Հելլէ Ասմիլդը վերցրել է ուսապարկը՝ վրանով ու քնապարկով, եւ ուղեւորուել Հայաստան։ Հելլեն 5 երեխաների մայր է։ Երբ աւագ դուստրը նրան առաջարկել էր ճամբորդել, հանգստանալ, երաժիշտ մայրը համաձայնել էր։ Սակայն երեխաների համար անակնկալ էր Հայաստան գալու Հելլէի որոշումը: Թէեւ յորդորել էին այլ երկիր մեկնել, մայրն անդրդուելի էր մնացել։

2018-ին Հելլեն 6 շաբաթում Հայաստանի հիւսիսից հարաւ է գնացել՝ իր մեծ ուսապարկով բարձրացել լեռներ, հիւրընկալուել տարբեր տեղերում։ Ասում է՝ միայն Գիւմրիում եւ Սեւանում չի եղել։

«Հայաստանը փոքր երկիր է, աղքատ, բայց այստեղ մարդիկ ընկերական ու հիւրասէր են։ Մտածեցի՝ հարուստ երկրից գալիս եմ աղքատ երկիր, որտեղ մարդիկ ամէն ինչ տալիս են ինձ, իսկ ես ի՞նչ եմ թողնում նրանց իմ գնալուց յետոյ: Սկզբում մտածեցի՝ եթէ գումար վճարեմ հիւրասիրութեան համար, կը վիրաւորեմ նրանց, դրա համար արդէն որպէս երաժիշտ սկսեցի մտածել։ Երբ մարդիկ ինձ հիւրընկալում էին, մտայղացում եղաւ մշակութային փոխանակութեան մասին»,- ասում է Հելլեն։ Երբ նա պատահաբար իմացել է դանիացի միսիոներ Քարէն Եփփէի գործունէութեան մասին, միանգամից որոշել է հետազօտել եւ պատմութիւնը հիւսել այդ կնոջ գործերի շուրջ։

Քարէն Եփփեն դանիացի միսիոներ էր, ով 20-րդ դարասկզբին օգնել է Օսմանեան Թուրքիայում ջարդերի ու ցեղասպանութեան ենթարկուող հայերին։ Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Եփփէն շարունակել է առաքելութիւնը՝ դասախօսութիւններով եւ հրապարակումներով խօսելով Մեծ եղեռնի մասին։

Ահա այս կնոջ մասին էին Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում վերջերս պատմութիւն պատմում դանիացի երաժիշտ Հելլեն եւ նրա դուստրը՝ Ամալին։ Մայր ու դուստր իրենց միջոցներով էին եկել Հայաստան, իսկ հիւրընկալութիւնը, համերգի կազմակերպումը յոգացել էր Երեւանի կանանց միջազգային ասոցիացիան (International Women’s Association of Yerevan, IWAY): Համերգին հրաուիրուած էին Հայաստանում օտարերկրեայ դիւանագիտական կառոյցների ներկայացուցիչներ։ Հասոյթը հատկացուելու էր բարեգործական նպատակների։

Փոքր դահլիճում մայր եւ դուստր Ասմիլդներն արտիստիկ ձեւով ներկայացնում են Քարէն Եփփէի, իսկ իրականում՝ հայ ժողովրդի պատմութեան ամենազգայուն դրուագները։ Դադարների ժամանակ Հելլեն վերցնում էր ակորդեոնը, Ամալին՝ ջութակը, եւ երաժշտութեամբ շարունակում էին պատմել։ Դանիացի երաժիշտները երգում ու նուագում էին նաեւ հայկական երգեր ու մեղեդիներ։ Հանդիսատեսի շարքերում մարդիկ աննկատ մաքրում էին աչքերը, իսկ բեմում պատմութիւնը չէր լռում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031